Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են  Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերին զուգահեռ քննարկել է մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Բաքվի և Երևանի միջև երկխոսության, F-16 ինքնաթիռների մատակարարման և արդիականացման, ինչպես նաև Հացահատիկի գործարքի վերաբերյալ:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների ընդհանուր օրակարգի արագ վերաքննարկման շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում