Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն Բաքվում պահվող հայ ռազմագերիները

Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն Բաքվում պահվող հայ 
ռազմագերիները

ԵՐԵՎԱՆ,7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ակնկալում է, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում կայացած ասուլիսին ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և, որ սահմանազատման գործընթացի արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Ռոթը:

Միխայել Ռոթը Հայաստան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել, այցելել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am