Հասարակական

Զինծառայողները արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին

2 րոպեի ընթերցում

Զինծառայողները արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հունիսի 5-ին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանն ասաց, որ զինծառայողներն արդեն հանձնել են շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվները։

«Այսօր հրաձգային զենքերից են կրակելու, իսկ վաղը լինելու է մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը։ Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովում, բացի Շիրակի և Արագածոտնի նախկին մարզպետներից, որոնք հիմա զբաղեցնում են վարչապետի օգնականի պաշտոնը, ընդգրկված են նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։ Դա արվում է՝ ելնելով ընդհանուր թափանցիկությունը և մեր խնդիրները վեր հանելու, նաև հսկողական գործառույթները իրականացնելու տրամաբանությունից, որպեսզի ատեստավորումը անցկացվի օբյեկտիվ մթնոլորտում։

Նաև նշեմ, որ պատգամավորներին ևս կարող է հնարավորություն տրվել մասնակցել ատեստավորման գործընթացին՝ դիտորդի կարգավիճակում։ Դրա մասին բազմիցս ասել ենք, մենք որևէ խնդիր չունենք։ Ընդհակառակը, ավելի ուրախ կլինենք, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի և բոլորի համար տեսանելի լինի, թե ինչ ենք իրականացնում»,- նշեց Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում