Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կախովայի ՀԷԿ-ի վնասման պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ում նվազել է հովացման ավազանում ջրի մակարդակը. Գրոսի

Կախովայի ՀԷԿ-ի վնասման պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ում նվազել է հովացման 
ավազանում ջրի մակարդակը. Գրոսի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովկայի ՀԷԿ-ի լուրջ վնասման պատճառով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում զգալիորեն նվազել է հովացման ավազանում ջրի մակարդակը: Այնուամենայնիվ, ԱԷԿ-ի անվտանգությանն ուղղակի սպառնալիքներ չկան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը:

Նա նշել է, որ ավազանի ջուրը հարկավոր է հովացման համակարգի համար, որն ապահովում է, այդ թվում՝ ռեակտորներից մնացորդային ջերմության հեռացումը, վթարային դիզելային գեներատորների հովացումը:

«Հովացման ջրի հիմնական համակարգերում երկար ժամանակով հովացման ջրի բացակայությունը կհանգեցնի վառելիքի հալման և վթարային դիզելային գեներատորների շահագործման անհնարինության: Այնուամենայնիվ, մեր ներկայիս գնահատականներով՝ գործարանի անվտանգության համար անմիջական վտանգ չկա», - հայտարարել է Գրոսին:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ըստ ստացվող տվյալների՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակից ջուրը պակասում է ժամում 5 սմ արագությամբ: Գրոսիի խոսքով՝ եթե ​​Զապորոժիեի ատոմակայանի հովացման համար օգտագործվող ավազանում ջրի մակարդակն իջնի 12,7 մետրից, ապա այլևս հնարավոր չի լինի այնտեղ ջուր ներմղել: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ն ունի ջրի մի շարք այլընտրանքային աղբյուրներ։

Գրոսին հավելել է, որ հաջորդ շաբաթ Զապորոժիեի ԱԷԿ նախատեսված իր այցը կկայանա:

Կախովկայի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am