Սպորտ

Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-իկիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի կոչմանը հավակնում էին նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Ռուսլան Լիտվինովը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի խաղացող Վենդելը:

Երկրպագուների, ակումբների գլխավոր մարզիչների ու ավագների, լիգայի լեգենդների և փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Էդուարդ Սպերցյանը:

Էդուարդ Սպերցյանը նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում