Հասարակական

Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել. փոխքաղաքապետը՝ Կենտրոն համայնքում տեղի ունեցած ծառահատման մասին

2 րոպեի ընթերցում

Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել. փոխքաղաքապետը՝ Կենտրոն համայնքում տեղի ունեցած ծառահատման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքին: Նա նաև դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել:

«Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, որ ուղղակի այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ տարածքն ինքը կարողանալու է զավթել: Առհասարակ, եթե այդ հատվածում որևէ այլ ցանկապատված տարածք կլինի՝ կմաքրեք ամբողջը: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել»,- հրահանգել է փոխքաղաքապետը՝ մեկտեղ նկատելով, որ «Թեժ գծից» եկած զանգերն ամենակարևորն են, և դրանք պետք է արագ արձագանք ստանան»:

Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ», սակայն տեխնիկական խնդրի պատճառով պատասխանատուների կողմից արագ արձագանք չի եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում