Հասարակական

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումը։

«Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին ասացին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։ Նշվում է, որ թմրանյութը թաքցվել է 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում:

Ըստ ANSA գործակալության՝ բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և ենթադրաբար վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում