Սպորտ

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովն ուժերը չափեց Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ: Բաչկովը զիջեց 5:0 և նվաճեց իր 4-րդ բրոնզե մեդալն ԱԱ-ներում:

Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջեց 0:5:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում