Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջեց 0:5 և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի ուշ Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մրցելու է Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am