ՀՀ վարչապետը կայցելի Ռուսաստան
1 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետը կայցելի Ռուսաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1110284.jpg)
ՊՐԱՀԱ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում:
«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ Մոսկվա»,-ասաց Փաշինյանը: