Հասարակական

Պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է. Գլխավոր դատախազ

2 րոպեի ընթերցում

Պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է. Գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ոստիկանության համակարգում որպես բարեփոխում հաջողված է համարում Պարեկային ծառայության ներդրումը, ծառայությունը նաև կանխարգելիչ նշանակություն է ունենում՝ տարբեր հանցագործությունների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետին՝ թե ոստիկանական բարեփոխումները ձախողվել են, սխալ ուղու վրա են:

Ոստիկանության բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրման ձևաչափով: «Եվ, այո, պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է: Տարբեր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից Պարեկային ծառայությունը և կանխարգելիչ նշանակություն է ունենում, և բացահայտման տեսանկյունից կարևոր տեղեկատվություն է տալիս մինչդատական վարույթին»,-ասաց Վարդապետյանը:

Նա կարևորեց նաև Ջրային պարեկային ծառայության ներդրումը, քանի որ Սևան ազգային պարկում ձկնագողության և տարբեր տեսակի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման հետ կապված խնդիր կա:

«Բոլոր բարեփոխումները, այդ թվում կիբերհանցավորության ոլորտում իրականացվում են շարունակաբար: Դա է պատճառը, որ ես պնդում եմ, որ բարեփոխումները ճիշտ է իրականացնել: Դրանք պետք է իրականացնել համագործակցված»,-ասաց Վարդապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում