Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը աշխարհ գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը աշխարհ գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի օղակներ վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14,666 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Արթուր Դավթյանն այս վարժությունում 7-րդն է:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ Մերդինյանը` 3-րդն է: Նույնքան միավորով 3-րդ տեղում է նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կովտունը:

Ապրիլի 30-ին Արթուր Դավթյանը կմրցի հենացատկ վարժության եզրափակիչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում