Սպորտ

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնԱրթուր Դավթյանը գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի որակավորման փուլում Դավթյանը հավաքեց 15,116 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ: Հայ մարմնամարզիկը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում