Ուրուգվայի նախագահը երկրի խորհրդարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման ակցիային
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է նաև Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի նախագահն այդ մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Participamos del acto, en el Palacio Legislativo, en conmemoración del 108º aniversario del Genocidio Armenio. pic.twitter.com/fq4fs4sV1w
— Luis Lacalle Pou (@LuisLacallePou) April 24, 2023
«Օրենսդիր պալատում մասնակցել եմ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման ակցիային»,- գրել է Ուրուգվայի նախագահը։
Միջոցառմանը մասնակցել է նաև Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը, ով «Թվիթեր»-ի իր էջում արել է հետևյալ գրառումը․ «Մանսակցեցինք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման ակտին՝ հաստատելով մեր հավատարմությունը հիշողության պահպանմանը և արդարության պահանջին»։
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարն էլ «Թվիթեր»-ում տեսանյութ է հրապարակել միջոցառումից։
Participando del 108° Aniversario del Genocidio Armenio. pic.twitter.com/RN7HmkizrD
— Sebastián Andújar (@Sebandujar) April 24, 2023