Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը

ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր 
ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։

Ակցիայի մասնակիցները պահել են «Արցախն ուժեղ է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են Ադրբեջանի ձեռքում», «Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ» և այլ գրություններով պաստառներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am