Քաղաքականություն

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է․ Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է․ Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռենատա Ալտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- գրել է Ալտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում