Հասարակական

Պետք է լինենք միասնական ու արդիական բանակ ունեցող պետություն․ Արման Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Պետք է լինենք միասնական ու արդիական բանակ ունեցող պետություն․ Արման Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ընդգծում է, որ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային պետք դիմակայելու համար պետք է լինել միասնական ու ունենալ արդիական բանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այն պայմաններում, երբ Ադրբեջանը նոր անցակետ է դնում Լաչինի միջանցքում ու արցախահայությունը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առջև:

«Պետք է անենք ամեն ինչ, որ հզորանանք: Պետք է լինենք կուռ, միասնական և լավ, արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի որևէ հակառակորդի՝ սադրանքներ չհրահրել: Իսկ աշխարհը չպետք է հանդուրժի որևէ երկրորդ ցեղասպանություն»,-ասաց Սարգսյանը:

Նա հավելեց՝ օրվա խորհուրդն է՝ ավելի շատ հիշել, պահանջել, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ու ճիշտ արձագանքի, որ կանխվեն հետագա այլ հանցագործությունները մարդկության դեմ:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում