Քաղաքականություն

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերը «հակասում են պարտավորություններին, որոնք ձեռք են բերվել կրակի դադարեցման համաձայնագրի շրջանակում և վնասում են բանակցային գործընթացին»։

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետևել միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կյանքի կոչել փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, որոնք պարտադիր են համարվում։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ տեղաշարժը՝ երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրականության շարունակական մատակարարումը բնակչությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի նոր սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում