Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան

Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական 
կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ ընդդիմադիրների այն տեսակետի հետ, թե իշխանությունը Հայաստանի անվտանգության համակարգը տապալել է։ Սիմոնյանի կարծիքով՝ վերջին 2 տարում Հայաստանի իշխանությունը միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց է գրանցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա հիշեցրեց, որ պատերազմից հետո ընդդիմադիրները պահանջում ու ասում էին, որ բանակցողը պետք է փոխվի, գործող իշխանությունը, ղեկավարը չեն  կարող բանակցել:

«Բայց արդեն 2 տարի է՝ մենք միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունենք»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց՝այն պահից, երբ ինքը կկարծի, որ տապալել են անվտանգային համակարգը, հրաժարական կտա ու դուրս կգա քաղաքականությունից:

«Իսկ իմ ու ընդդիմադիրների կարծիքի արանքում գոյություն ունի Հայաստանի ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է: Այն պահից սկսած, երբ ժողովուրդը կորոշի, որ պետք է այլ մարդ ղեկավարի,  նա կկատարի իր ընտրությունը»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը վստահեցրեց՝ իրենց իշխանությունը խաղաղություն է բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում: «Գոյություն ունի մեկ դատավոր, և այդ դատավորն ու որոշողը հայ ժողովուրդն է»,- ասաց ԱԺ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am