Սպորտ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ երևանյան մրցաշարի պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր մակարդակ

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ երևանյան մրցաշարի պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը։

Միևնույն ժամանակ Կոնֆլիտին ընդգծել է, որ Եվրոպայի առաջնության շրջանակում Երևանում գտնվող բոլոր պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր մակարդակ։

«Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապվի քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման սկզբից ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնֆլիտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում