Հասարակական

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում քննարկվում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:

Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց թեկնածուին:

Արամայիս Փաշինյանը հաշվապահ-աուդիտոր է, ունի մոտ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Իր ելույթում Փաշինյանն ասաց. «Ակնհայտ է, որ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից որքան էլ կարևոր լինի աշխատավարձերի բարձրացումը, ոլորտ բարեվարք հանրային ծառայողների ներգրավումը կամ հանցագործողությունների դեպքում պատժի անխուսափելիությունը, անհրաժեշտ է հնարավորինս փակել կոռուպցիոն գայթակղությունների դռները՝ այդպիսով կանխարգելելով հնարավոր կոռուպցիոն երևույթները»:

Ըստ նրա՝ դա հնարավոր է անել համապատասխանության գնահատման միջազգային չափորոշիչների ներդրման, ներքին վերահսկողության համակարգերի կատարելագործմամբ, ներքին աուդիտի ինստիտուտի զարգացմամբ, թվային գործիքների ներդրմամբ, օրենսդրական խութերի վերացմամբ և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում