Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալական «Ինտեր»-ը և գերմանական մի շարք ակումբներ հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Իտալական «Ինտեր»-ը և գերմանական մի շարք ակումբներ հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի 
ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ը և գերմանական մի քանի ակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Metaratings-ը:

Կայքի տեղեկություններով՝ ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին ակտիվորեն հետևում են գերմանական «Բայեր»-ը, «Ֆրայբուրգ»-ը, Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն: Բացի գերմանական թիմերից, նաև իտալական «Ինտեր»-ն է հետաքրքրված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: Առաջին գոլը հավաքականի կազմում Սպերցյանը հեղինակել է նորամուտի խաղում։

Հետևեք մեզ Ինստագրամում

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]