Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԵԱՏՄ երկրներում իրականացվող թվային նախագծերը կներկայացվեն Մինսկում կայանալիք համաժողովի ընթացքում

ԵԱՏՄ երկրներում իրականացվող թվային նախագծերը կներկայացվեն Մինսկում 
կայանալիք համաժողովի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինսկում կանցկացվի «EADF-2023» եվրասիական թվային 5-րդ համաժողովը, որի ընթացքում կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության երկրներում իրականացվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախագծերը։

««EADF» եվրասիական թվային համաժողովը արժանիորեն դարձել է միջազգային կենտրոնական իրադարձությունը «TIBO» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում։ Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու կորպորատիվ և ազգային թվայնացման նախագծերը, նորարարական մշակումները և թվային վերափոխման ՏՏ լուծումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանը։

«EADF-2023» համաժողովը կոչված է նպաստելու միասնական Եվրասիական թվային շուկայական տարածքի փուլային ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային փոխակերպման ազգային ռազմավարությունների ներդաշնակեցմանը:

«EADF-2023» համաժողովին նախատեսվում է քննարկել թվային շուկաների ինտեգրման և ներդաշնակեցման միջազգային փորձը, ԵԱՏՄ ներքին շուկաների թվային փոխակերպման ոլորտային ասպեկտները, տվյալների անդրսահմանային շրջանառության պայմաններում թվային ինքնիշխանության հարցերը և այլ թեմաներ:

«Թվային Եվրասիա, էլեկտրոնային փոխգործակցության և ինտեգրման աճի կետեր» լիագումար նիստին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը և այլոք։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am