Հասարակական

ՊՆ-ն վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստն ապօրինի կրող անձանց համար

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստն ապօրինի կրող անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստը ապօրինի կրող անձանց համար։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը առաջարկվում է վերապահել ռազմական ոստիկանությանը։

Նշվում է, որ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում