Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատակիցների 5 տոկոսը

Մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի 
աշխատակիցների 5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հստակեցվում են վարժական հավաքներին ոչ ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին միևնույն գործատուի աշխատակիցների կանչման պայմանները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Հայտարարված մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատողների ոչ ավելին, քան 5 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am