Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի 

առաջնության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 128, իսկ հրումում` 147 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Երկրորդ կեսում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչն է, իսկ եռյակը եզրափակում է Հնդկաստանի ծանրորդը:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան նաև Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ). Գագիկ Մկրտչյանը (+102 կգ), ինչպես նաև Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ): Առաջնությունը կեզրափակվի ապրիլի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]