Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանցիները կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող 
քաղաքացիական անձանց ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը մարտի 27-ին, ժամը 11:30-ին ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ 26-ին Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակվել։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ 
Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Արցախի ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am