Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավոր

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են միայն Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը: Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի և Աննա Սարգսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 5 հնարավորից վաստակել են 4 միավոր: Առաջատարները` Լեհաստանի և Ռումինիայի ներկայացուցիչները, ունեն 4,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Հետևեք մեզ Ինստագրամում

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am