Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Վստահ եմ՝ հիշվող քաղաքապետ եք լինելու. Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո

Վստահ եմ՝ հիշվող քաղաքապետ եք լինելու. Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա 
Սարգսյանի հրաժարականից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի աշխատակազմի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի և երևանցիների անունից կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց րոպեներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

«Մենք միմյանց հետ աշխատել ենք 2018 թվականից սկսած, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ շատ խնդիրների վերաբերյալ համակարգային լուծումների ընդհանրական  պատկերացումներ ենք ունեցել: Մենք բոլորս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքն ու պատկերացնում քաղաքում ստեղծված խնդիրների լուծումները: Յուրաքանչյուրս մի քար ենք դնում մեր քաղաքի, մեր տան շենացման համար: Չնայած կարճ ժամանակով եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Ձեր դրած քարերն ամուր են, ու Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց Տիգրան Ավինյանը:

2023 թվականի մարտի 16-ին գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է հրաժարականի մասին։

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]