Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական 
համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ավելի քան քսան տարի դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ Դավիթ Գյուրջինյանը:

«Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա:

Դավիթ Գյուրջինյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը բուհի ուսանողները  միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը, բարձրաձայնելով իրենց դժգոհությունը, դասադուլ են իրականացնում:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]