Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ. Փաշինյան

Չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց իր ասուլիսում:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որ այն ժամանակ ստորագրել էի, բնականաբար ես էլ երջանիկ չէի: Նրանք, ովքեր իմ կաբինետում են եղել՝ իմ քաղաքական թիմի անդամներից, ԱԽ անդամներից, նրանք գիտեն, թե ինչ պայմաններում ու ինչ վիճակում եմ ես ստորագրել: Վիճակը սթափ է եղել, ամենակարևորը, բայց շատ ծանր, դառը: Բայց ես տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն ու ԼՂ-ն կարողանում են իրենց շահերը հետապնդել: Այն ժամանակ դա կապիտուլյացիա անվանվեց, այսօր տեսնո՞ւմ եք, որ թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները, թե իրավապաշտպաններն օր ու մեջ հղում են անում եռակողմ հայտարարությանը»,-ասաց վարչապետը:

Արդարադատության միջազգային դատարանը ևս Լաչինի միջանցքով իր որոշումը հիմնավորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմի խնդիրն այսօր եռակողմ հայտարարությունը չի, հակառակը՝ եթե դա լիարժեք պահպանվեր, այս ամեն ինչը չէր լինի, խնդիրն այդ հայտարարության չիրագործումն ու երաշխիքների, երաշխավորի ինստիտուտի բացակայությունը կամ անգործությունն է:

Վարչապետը հիշեցրեց՝ ԱԺ-ում հայտարարություն է արել՝ ասելով, թե ինչ կստորագրի, ինչ չի ստորագրի, որին հետևել է շատ մեծ հանրահավք: «Ես կստորագրե՞մ իմ բան, որ հետագայում չկարողանամ ձեր աչքերի մեջ նայել. ոչ, չեմ ստորագրի ես այդպիսի բան»,-ասաց նա՝ վսստահեցնելով, որ չի ստորագրի որևէ բան, որից հետո չկարողանա նայել ՀՀ որևէ քաղաքացու աչքերի մեջ:

Փաշինյանն այս համոզմանն է, որ ինքը խնդիրը գիտի ամբողջ խորությամբ, գիտի նաև լուծումները: «Կստացվի՞ այդ լուծումը, ես դա չգիտեմ՝ մի պարզ պատճառով, որովհետև այսօրվա աշխարհում  չկա մի ղեկավար, որը գիտի, թե 1 ամիս հետո ինչ է լինելու»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am