Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը

Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին 
Գյումրի-Երևան ավտոճանապարհը

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհից մահացած  19-ամյա զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հարազատները փակել էին ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում Պաշտպանության նախարար  Սուրեն Պապիկյանի հետ:

Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող Պողոսյանների ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին, սակայն, ինչպես  տեղեկացրին ծնողները, դեպքից ամիսներ անց չկա տեղեկատվություն գործի քննության ընթացքի մասին:

Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝  պայմանով, որ համապատասխան մարմինները  կօգնեն հանդիպում կազմակերպել Պաշտպանության նախարարի հետ: Ծնողները վստահեցնում են՝ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում դա չհաջողվի, իրենք նոր քայլեր կձեռնարկեն:

Սիսիանի դիրքերից մեկում՝ 3700 մետր բարձրության վրա ՝զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից Պալյան Պողոսյանն այրվածքներ էր ստացել։ Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ` Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am