Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆինանսապես գրագետ սերունդ մեծացնելու նպատակով Իդրամը գործարկել է Idram Junior հավելվածը

Ֆինանսապես գրագետ սերունդ մեծացնելու նպատակով Իդրամը գործարկել է 
Idram Junior հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր սերնդին ֆինանսական գրագիտություն սովորեցնելու նպատակով «Իդրամ» ընկերությունը հայտարարեց իր նոր՝ Idram Junior հավելվածի գործարկման մասին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելվածի մեկնարկը տրվեց Երևան Պարկում յուրահատուկ և իր բնույթով եզակի միջոցառմամբ, որին ներկա էին բազմաթիվ՝ մինչև 16 տարեկան երեխաներ իրենց ծնողների հետ, հավելվածով հետաքրքրված հայտնի մարդիկ: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Շուտով մեր պատանի օգտատերերը կսովորեն, թե ինչպես խնայել, տնտեսել, ինչպես սահմանել նպատակներ և հասնել դրանց, նրանք նաև կսովորեն բարեգործել, քանի որ պատանի օգտատերերի կողմից կատարված վճարումներից նույնպես Իդրամն ու IDBank-ը 1 դրամ հատկացնելու են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը: Շուտով մենք այն կառանձնացնենք և կունենանք «Մի դրամիկների ուժը» ծրագիրը, որի միջոցները կհատկացվեն հատուկ մանկական ծրագրերի։ Մի խոսքով, մենք դեռ շատ ու շատ մտքեր ունենք, որովհետև Idram Junior-ը մեր երեխան է, իսկ երեխաների համար, ինչպես ընդունված է հայերիս մոտ, մենք անում ենք լավագույնը»,- նշեց Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը:

Նրա խոսքով` հավելվածի հնարավորությունները գնալով ընդլայնվելու են: 

«Հավելվածի ստեղծմամբ նպատակ ունենք նոր սերնդին ֆինանսական գրագիտություն սովորեցնել: Պետք է պատանեկան տարիքից սովորեցնել՝ ինչպես օգտագործել ֆինանսական գործիքներ, ինչպես հեռու մնալ կանխիկ վճարումներից և անկախ լինել»,- ասաց Քդենյանը: 

Պատահական չէ, որ այս իրադարձությունը համընկնում է Իդրամ ընկերության 15-րդ հոբելյանի հետ: Ընկերությունից հայտնում են, որ, հաշվի առնելով տարիների փորձը և փաստացի հայկական ազգային վճարային միջոցի կարգավիճակը, ստանձնել են նաև ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելու պատասխանատու գործը: Ուստի անհամբեր սպասում էին հավելվածի գործարկմանը, որով հետաքրքրված են հազարավոր օգտատերեր և նրանց երեխաները: 

Idram Junior հավելվածի հնարավորությունները շարունակաբար կզարգանան՝ ներառելով նոր, արդիական գործիքակազմ երիտասարդ սերնդի համար: 

Այս պահին հիմնական գործառույթներն են՝ փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից, անհպում QR-վճարումների կատարումը վաճառակետերում, փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին, և սեփական հեռախոսահամարի լիցքավորումը: 

«Մենք «Իդրամ»-ում հավատացած ենք, որ երեխաներին մանկուց կարելի է սովորեցնել ֆինանսական գրագիտություն հարմար և ժամանակակից գործիքների միջոցով:  Ամենակարևորը, որ այդ գործիքներն անվտանգ լինեն, դա էլ մեր աշխատանքն է: Մենք մեր հերթին ապահովում ենք հավելվածի անվտանգությունը և հետաքրքրությունը երեխայի համար: Հավելվածի ներսում և բոլոր օնլայն հարթակներում ֆինանսական գրագիտության թեմայով տարատեսակ նյութեր կլինեն, որպեսզի երեխաները վճարումներ կատարելու հետ մեկտեղ ունենան ուսուցողական նյութեր: Նյութերը հատուկ մշակվում են հոգեբանների խմբերի հետ, տարբեր տարիքային խմբերի համար են նախատեսված, և մենք այդ աշխատանքին մանրակրկիտ ուշադրություն ենք դարձնում»,- ասաց Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը: 

Idram Junior հավելվածով պատանի օգտատերերը կարող են կատարել անհպում QR- վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն՝ հիմա արդեն 14,500-ից ավելի վաճառակետերում Հայաստանում և Արցախում։ 

Idram Junior-ն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ. մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, հավելվածն ունի ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը. ծնողը կարող է հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով: 

«Idram Junior-ն ունի անվտանգության հատուկ մշակված բարձր համակարգ, և պատահական չէ, որ գրանցումից սկսած՝ ամեն ինչ արվում է ծնողի վերահսկողության ներքո: Երեխային համակարգում գրանցում է հենց ծնողը,  որից հետո երեխայի ցանկացած քայլ տեսանելի է լինում հենց Idram&IDBank հավելվածում: Սա լրացուցիչ հնարավորություն է տալիս ծնողին վերահսկել իրենց երեխայի գնումները»,-  ասաց Իդրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը: 

Կարևորն այն է, որ երեխային, որը օգտվելու է Idram Junior հավելվածից, գումար կկարողանա փոխանցել միայն ծնողը: Իսկ երեխան՝ միայն ծնողին, քրոջը կամ եղբորը (հետագայում հնարավոր կլինի փոխանցել և ստանալ գումարներ ընկերներից, որոնց երկկողմանի հաստատում են երեխաների ծնողները): Այս սահմանափակումները նույնպես ներդրված են անվտանգության նկատառումներից ելնելով:

36174ad3-5b9a-48dc-b826-403d37f0f09b.jpg (36 KB)

Հավելվածի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հավելվածով հետաքրքրված հայտնի աստղեր, բլոգերներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ: 

«Որպես ծնող, որպես ՀՀ քաղաքացի՝ ես մտահոգ եմ, թե իմ երեխաներն ինչպես են սովորելու կառավարել  իրենց ֆինանսները: Կարծում եմ՝ այս հավելվածը կօգնի վերահսկել երեխաների գործունեությունը, ինչպես նաև ունենալ ֆինանսապես գրագետ սերունդ, որովհետև շատ հաճախ ընտանիքներում չի խոսվում, թե ինչպես օգտագործել գումարները», - ասաց երգիչ, հաղորդավար Արամ MP3-ը: 

Idram Junior հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ Google Play-ից: 

Իսկ գրանցման քայլերի հաջորդականությունը կհուշի համակարգը: Պարզապես անհրաժեշտ է, որ ծնողն ու երեխան միասին լինեն և կատարեն անհրաժեշտ քայլերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am