Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.533 միավոր, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ներկացուցիչ Վահագն Դավթյանը 4-րդն է՝ 14.500 միավորով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում դարձել է գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հանդես կգա եզրափակիչում փետրվարի 26-ին:

Հետևեք մեզ Ինստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում