Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում

Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում

 ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

Նա հիշեցրել է, որ 2019 թ.-ին Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով որոշումներ են ընդունվել, «այդ թվում՝ մայրցամաքում ռուսական դիվանագիտական ​​ներկայության ընդլայնման մասին»։

«Համապատասխան հանձնարարականների շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ն աշխատանք Է տանում մի շարք աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նոր դեսպանատներ բացելու ուղղությամբ: Թե որ պետություններում կբացենք մեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, կտեղեկացնենք, երբ համապատասխան պետությունների իշխանությունների հետ համաձայնեցվեն իրավաբանական, արձանագրային և այլ հարցերը», - ասել է Բոգդանովը։

Նրա խոսքով՝ «աշխարհագրության» և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թվակազմի հարցերում Ռուսաստանը ելնում է «ինչպես ազգային շահերի առկայությունից, աշխատանքի անհրաժեշտ ծավալից, այնպես Էլ, ինչը պակաս կարևոր չէ, բաց երկխոսությանը և փոխգործակցությանը գործընկերների պատրաստակամությունից»։

«Մեր դեսպանատների և դրանց անձնակազմի պատշաճ պաշտպանությունն ապահովելու առումով կարող եմ ասել, որ այս թեման մեզ համար առաջնահերթություն է, ուստի անվտանգության հարցը գտնվում է մշտական ​​հսկողության տակ, և մենք պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում ու օպերատիվ կերպով արձագանքում մեր արտասահմանյան ներկայացուցչությունների շուրջ ստեղծված իրադրության ցանկացած փոփոխության», - ընդգծել է Բոգդանովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am