Տնտեսություն

Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ է կանխատեսվում․ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

3 րոպեի ընթերցում

Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ է կանխատեսվում․ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամուլսարի հանքը շահագործելու համար որևէ օրենսդրական արգելք չկա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքները վերսկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կողմերը նպատակ ունեն ներդնել 150 միլիոն դոլար այս պայմանագրով և ևս 100 միլիոն դոլար այս պայմանագրից դուրս՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող Ամուլսար հանքավայրի վերագործարկման համար։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։ Կառավարությունը ստանալու է Ամուլսարի բաժնետոմսերի 12,5 տոկոսը և դրա դիմաց որևէ բան չի վճարելու, բայց փոխարենը ապահովագրելու է գործարքի որոշակի ռիսկերը, նաև որպես բաժնետեր»,- ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ազդակիր համայնքներն ամեն տարի ստանալու են 7 միլիոն դոլարի աջակցություն ընկերության կողմից։

«Մենք երկար քննարկումներ ենք անցկացրել ընկերության կառավարման հետ կապված, տարբեր ներդրողների հետ բանակցել և ապահովել ամենաբարձրակարգ ներդրողների շրջանակը։ Հաջողությամբ ավարտել ենք այս գործընթացը, որը գործնական աշխատանքի սկիզբն է»,- ընդգծեց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում և էական տնտեսական աճ ու ակտիվություն է ապահովելու ոչ միայն մարզի, այլ նաև ընդհանուր Հայաստանի Հանրապետության համար։

«Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է։ Մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորություններից»-, ընդգծեց Քերոբյանը։

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կատարվել են բոլոր ուսումնասիրությունները, «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս պահին արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքը սկսելու համար։

«Այսինքն՝ որևէ օրենսդրական արգելք չկա, որպեսզի ընկերությունն իր գործունեությունը իրականացնի»,- եզրափակեց նախարարը։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում