Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հնդկաստանը Չինաստանի հետ սահմանն ուժեղացնելու համար Հիմալայներում կկառուցի մայրուղի՝ զորքեր ու տեխնիկա տեղափոխելու համար

Հնդկաստանը Չինաստանի հետ սահմանն ուժեղացնելու համար Հիմալայներում կկառուցի մայրուղի՝ զորքեր ու տեխնիկա տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը ՉԺՀ-ի հետ սահմանն ուժեղացնելու համար Հիմալայներում ձեռնամուխ կլինի առաջին մայրուղու կառուցմանը, որը շահագործման համար պիտանի կլինի բոլոր եղանակային պայմաններում և նախատեսված Է զորքեր ու տեխնիկա տեղափոխելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

«Այս նախագիծը մեկ տարում Լադակհի տարածաշրջանը կմիացնի երկրի մնացած տարածքների հետ», - հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Անուրագ Թաքուրը։

Նա պարզաբանել է, որ լեռնային շրջաններով 283 կմ երկարությամբ մայրուղին լինելու է այդ տարածաշրջան տանող ամենակարճ ճանապարհը։ Ծրագրի արժեքը կկազմի 206 մլն դոլար, այն պետք է ավարտվի մինչև 2025 թ. դեկտեմբեր:

Նախարարը նաև հայտնել է, որ Հնդկաստանը ևս 9000 զինվոր կուղարկի Չինաստանի հետ սահմանը պահպանելու համար։ Չորեքշաբթի օրը Հնդկաստանի կառավարությունը հավանություն է տվել Հիմաչալ Պրադեշի նահանգի լեռնազանգվածով 4,1 կմ ձգվող թունելի կառուցման նախագծին։

Այս թունելը շահագործման հանձնելուց հետո ճանապարհը, որը Հնդկաստանի հիմնական մասը միացնում Է Չինաստանի հետ սահմանի ամենալարված հատվածների հետ, հասանելի կլինի տարվա ցանկացած ժամանակ։ Հնդկաստանն ունի Լադակհ տանող երկու մայրուղի, բայց ձմռանը դրանք փակ են առնվազն չորս ամիս։

Այդ ժամանակ հնդիկ զինվորականներն ստիպված են օդային ճանապարհով զորքեր ու բեռներ տեղափոխել Լադակհ: Հիմալայներում Հնդկաստանի և Չինաստանի միջև հստակ սահմանազատման բացակայությունը դարձել Է բազմաթիվ բախումների պատճառ, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել։ Երկու կողմերն էլ միմյանց վրա են դրել բախումների պատասխանատվությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am