Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Ֆրանսիական կինոփառատոնում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին է արժանացել

Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Ֆրանսիական կինոփառատոնում «Հանդիսատեսի 
համակրանք» մրցանակին է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (1er Prix du Public)։

331049590_1148128789219058_1928055052713867256_n.jpg (455 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Փառատոնի պաշտոնական էջում ասվում է․ «Երեկ երեկոյան ուրախությամբ հայտարարեցինք, որ ձեր սիրելի ֆիլմը Հայկ Օրդյանի «Զուլալին» է»։

330922891_1367358380699217_6102908234823834177_n.jpg (221 KB)

Փառատոնի մրցանակակիր է համարվել ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է: Փառատոնի գլխավոր պաստառին հենց «Զուլալի»-ն է պատկերված:

«Զուլալի» երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակության զգացումով մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում  ցավն ու տանջանքը՝ տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]