Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ

2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենադարձության տեմպերը վերջին տարիներին նկատելի աճում են: 2022 թվականին Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 25 հազար հայ:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ սա 1991 թվականից ի վեր ամենամեծ ցուցանիշն է: 2018-2021 թվականներին Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել շուրջ 40 հազար հայ:

«Իհարկե, քաղաքացիություն ստանալը դեռ հայրենադարձություն չէ, սակայն գործընթացը սկսվում է հենց դրանից: Դա առաջին և խոշոր քայլն է: Փորձը ցույց է տալիս, որ նրանց զգալի մասը վերադառնում է Հայաստան: Հայրենադարձությունն այլընտրանք չունի պետության զարգացման համար»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

ՀՀ քաղաքացիության համար դիմողներից, հայրենդարձներից շատերը ՌԴ-ից են, Սիրիայից, Լիբանանից և այլն: Նրա խոսքով՝ հայրենադարձները նոր մշակույթ են բերում իրենց հետ՝ կրթական, աշխատանքային: Շատերը բացում են բիզնեսներ, իրենց գործընկերներին են բերում: Գալիս են մասնագետներ, որոնք ներկայացնում են ծառայությունների ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, տեղեկատվական տեխնոլոգիաները, շինարարներ, բժիշկներ, իրավաբաններ:

«Ցանկանում ենք նաև այս հարցը չքաղաքականացնել: Հաճախ նշվում է, որ դա պայմանավորված է պատերազմական գործողություններով: Ասեմ, որ հայրենադարձության լավագույն փորձ ունեցող երկրները միշտ փորձում են օգտագործել ճգնաժամային իրավիճակները, որոնք թույլ են տալիս ակտիվորեն խթանել հայրենադարձությունը»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Խոսելով հայրենադարձների խնդիրների մասին՝ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ շրջանակը լայն է՝ երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորել, բնակարանային, անձնական բեռները տեղափոխելու հարց և այլն: Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը այդ հարցերում գործակցում է պետական բոլոր օղակների հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am