ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՀանրապետությանԱզգային ժողովի պատգամավորները և աշխատակազմնօգնություն են ցուցաբերել փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքից տուժած սիրիահայերի ընտանիքներին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, աջակցության չափը կազմել է 1 մլն13հազարՀՀ դրամ:
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախի կառավարությունն, ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի, դրամահավաք է կազմակերպում: