Քաղաքականություն

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով», որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են հեռախոսազրույցի ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում