Սպորտ

Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը հայտ են ներկայացրել Մունդիալ-2030-ը հյուրընկալելու համար

1 րոպեի ընթերցում

Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը հայտ են ներկայացրել Մունդիալ-2030-ը հյուրընկալելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնող երկրները շատանում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2030 հյուրընկալելու հայտ են ներկայացրել Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը: 2030 թվականին կտոնվի աշխարհի առաջնության 100-ամյակը, և կազմակերպիչները հայտարարել են ֆուտբոլային տոնն առանձնահատուկ դարձնելու իրենց նպատակների մասին:

Մինչ այս աշխարհի 2030 թվականի առաջնությունն ընդունելու ցանկություն էին հայտնել Մարոկկոն, Իսպանիան, Պորտուգալիան, Ուկրաինան, Կոլումբիան, էկվադորը, Պերուն:

Աշխարհի 2030 թվականի առաջնության անցկացման վայրը կընտրվի 2024 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում