Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-4/23. Սիմենոն, Ուայլդ, Թոլլ

«Նոր գիրք»-4/23.  Սիմենոն, Ուայլդ, Թոլլ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Թարգմանական գրականություն
Ժորժ Սիմենոն, «Լատվիացի Պետերը»
325509989_6736223599734047_2017879476341713382_n.jpg (107 KB)

«Լատվիացի Պետերը» վեպն ընդգրկվել է «Լը Մոնդ» օրաթերթի՝ «Դարի լավագույն գրքերի» հարյուրակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1931թ. մայիսին: Սիմենոնի առաջին «Մեգրեն» լավագույնս նկարագրում է ֆրանսիացի խուզարկուի՝ ոչ բոլորին հատուկ տոկուն ու համբերատար բնավորությունը: Ի տարբերություն մյուս քննիչների, ովքեր գործի են դնում առավելապես իրենց դեդուկտիվ հմտությունները, Մեգրեն առաջնորդվում է հոգեբանական կանխազգացումներով: Լատվիացի Պետերի առեղծվածը բացահայտելիս նույնպես խուզարկուն անդավաճան էր իր մեթոդներին՝ սպասել, սպասել. սպասել, մինչև դիմակը կպատռի հենց ինքը՝ հանցագործը: Տարիքը, ըստ երևույթին, 32, հասակը՝ 169…

Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի՝ ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում: Թարգմանությունը` ֆրանսերենից թարգմանեց Ալինա Սանամյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

 

Մանկապատանեկան գրականություն
Օսկար Ուայլդ, «Երջանիկ Իշխանը և ուրիշ հեքիաթներ»
317684942_659137152555998_2152286996995080521_n.jpg (285 KB)

Օսկար Ուայլդը ծագումով իռլանդացի բանաստեղծ, գրող, էսսեիստ և քննադատ է, դեկադանսի առավել հայտնի ներկայացուցիչներից և ժամանակի ամենահայտնի թատերագիրներից մեկը։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։

Գրվածքների շարքում առանձին տեղ են գրավում հեքիաթները՝ Երջանիկ Իշխանը, Աստղերից ընկած տղան և ուրիշները։ Դրանք քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ, զարմանալիորեն գեղեցիկ ու թախծոտ և ընթերցողին առաջարկում են մտորել չարի ու բարու, բարեկամության ու զղջման, կարեկցանքի և նվիրվածության մասին։

Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի։ Նկարազարդումը՝ Սոնա Անտոնյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

Փաստավավերագրական գրականություն
Էկհարթ Թոլլ, «Ներկայի ուժը»
321300647_555732533116437_7974026978765090904_n.jpg (142 KB)

«Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը:

Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը, թարգմանիչ՝ Արմինե Ղազարյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am