Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում
15:58, 28 Հունվար 2023
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Եվրոպայի 2027 թավականի առաջնությունը կկայանա Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝ 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:
Հետևեք մեզ Ինստագրամում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում