Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը

Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։

Ըստ այդմ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

Որոշմամբ նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am