Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ գործողությունների հնարավորությունները

«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը տարբեր կառույցների 
ներկայացուցիչների հետ քննարկել են  համատեղ գործողությունների 
հնարավորությունները

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության  և Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում  հունվարի 23-ին, շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հումանիտար ճգնաժամի ռիսկերը Արցախում և Հայաստանում» կլոր սեղան-քննարկում՝ միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ: Նախաձեռնությանը ներկա էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյուններից, ինչպես նաև քննարկել շահերի պաշտպանության և համատեղ գործողությունների հնարավորությունները։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կլոր սեղանի շրջանակներում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո իրականացված փաստահավաք առաքելությունների արդյունքները, համաձայն որի՝ խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց Արցախի բնակչության կյանքի Ճանապարհի՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ «Էկոակտիվիստների» կողմից, բայց իրականում` ադրբեջանական կառավարության կազմակերպմամբ ճանապարհը փակելուց հետո 120 հազար քաղաքացիական բնակչության կյանքն Արցախում ուղղակի դարձել է անհնար: Ադրբեջանական իշխանությունները դադարեցրել են գազամատակարարումը, նրանք թույլ չեն տալիս վերանորոգել էլեկտրական մալուխները, արդեն ունեցել են փորձ՝ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է դեղերի հասանելիությունը:

Քննարկվեցին ազգային մակարդակում և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության միասնական ռազմավարության և համատեղ գործողությունների հնարավորությունները, ուրվագծվեցին հետագա քայլերը:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]