Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վառնայում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային կենտրոն

Վառնայում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովի ափին գտնվող Վառնա քաղաքում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային տեղեկատվական կենտրոն։ Որոշումն ընդունվել է հայկական ամենամյա Սուրբ Ծննդյան բարեգործական միջոցառման ժամանակ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA գործակալությունը՝ վկայակոչելով «Բարեգործական» համահայկական միության կազմակերպիչներին։

Նոր կենտրոնի առաջին միջոցառումը կլինի Քրիստինա Ազնավուրի համերգը Բուլղարիայում Ֆրանսիայի և Հայաստանի դեսպաններ Ժոել Մեյերի և Արմեն Եդիգարյանի հովանավորությամբ՝ ապրիլի 30-ին։

Քննարկվել է նաև 1977-1983 թթ. Վառնայի բժշկական համալսարանի դեկան և ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Կարապետ Կապրելյանի անվամբ փողոց անվանակոչելու և նրա խորաքանդակը տեղադրելու նախաձեռնությունը: Կապրելյանը եղել է վիրուսաբանության ամբիոնի և քաղաքի մի քանի հիվանդանոցների հիմնադիրը։ Ներկայում նրա որդին «Բարեգործական» համահայկական միության խորհրդի փոխնախագահն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am