Ինովացիա

Պատերազմի մասնակիցներին ՏՏ ոլորտում ներգրավելու ծրագրերը շարունակական բնույթ կկրեն

1 րոպեի ընթերցում

Պատերազմի մասնակիցներին ՏՏ ոլորտում ներգրավելու ծրագրերը շարունակական բնույթ կկրեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ռազմական գործողությունների մասնակիցները 2022 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն են ունեցել 5 ուղղություններով անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

TAT_3632.JPG (281 KB)

«Դիմորդների թիվը 295 է, որոնցից 136-ը Երևանից են, 159-ը մարզերից և Արցախի Հանրապետությունից: Այս պահին սովորում է 135 մասնակից, որոնցից 65-ը Երևանից են, 70-ը՝ մարզերից և Արցախի Հանրապետությունից»,- նշեց Խաչատրյանը

Կա մտադրություն ծրագիրը շարունակելու։

Նախարարի խոսքով՝ ամեն ջանք կգործադրվի, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի:

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում