Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Եվրահանձնաժողովը ծրագրում է ամեն ամիս 1,5 մլրդ եվրո օգնություն փոխանցել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը ծրագրում է ամեն ամիս 1,5 մլրդ եվրո օգնություն փոխանցել 
Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է 2023 թվականի համար մակրոֆինանսական օգնության նոր փաթեթից ամեն ամիս 1,5 միլիարդ եվրոյի օգնություն  փոխանցել Ուկրաինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում տալով Եվրահանձնաժողովի տարածած  հաղորդագրությանը։

««Մակրոֆինանսական օգնություն պլյուս» գործիքի շրջանակներում Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրոյի չափով վճարումները կշարունակվեն մարտից», - ասված է հաղորդագրության մեջ:

Միջոցները նախատեսված են օգնելու Ուկրաինային բավարարել կարճաժամկետ ֆինանսավորման իր հրատապ կարիքները, նշվում է հաղորդագրության մեջ: Օգնության ստացումը պետք է ուղեկցվի երկրում իրականացվող բարեփոխումներով, բացի այդ, հաշվետվության պահանջներ են սահմանվում «միջոցների թափանցիկ և արդյունավետ օգտագործում ապահովելու համար», հայտնել է ԵՀ-ն։

Ամսական փոխանցումները կախված կլինեն այս պայմանների կատարումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am