Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին դիմել Լաչինի միջանցքը բացելու հարցով․ պարզաբանել է իրավագետը

Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին դիմել Լաչինի միջանցքը բացելու 
հարցով․ պարզաբանել է իրավագետը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը պարզաբանել է, թե ինչու է Եվրոպական դատարանը հրատապ ծանուցում  ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Ղազարյանը նշեց՝ այն փաստը, որ Եվրոպական դատարանը որոշեց հաղորդակցվել Նախարարների կոմիտեի հետ, նշանակում է, որ Եվրոպական դատարանի համար վստահելի չեն Ադրբեջանի ներկայացրած փաստարկները։

«Դրան կհաջորդի Նախարարների կոմիտեի կողմից վարույթի նախաձեռնումը և միջանկյալ բանաձև կընդունվի, որն արդեն քաղաքական փաստաթուղթ է առ այն, որ Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի որոշումը: Նախարարների կոմիտեն Ադրբեջանին կհրավիրի բացատրություն ներկայացնելու։ Եթե Նախարարների կոմիտեին բացատրությունը չբավարարեց, կընդունվի բանաձև՝ որպես վերջանական փաստաթուղթ, որ տվյալ գործով Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռը»,- ասաց Ղազարյանը։

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այնուհետև, հունվարի 16-ին ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]